Search
Close this search box.

Տեսանյութ. Ռուս աղջիկը հարբած վիճակում մեքենա էր վարում Երևանում. հայ ոստիկաններն ու ռուս աղջկա կամակորությունը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայութուն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ մեծ թվով ավտոմեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։

Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։

Վարորդը, կարծես, 2 ոտքը դրած լիներ 1 կոշիկի մեջ, ու հրաժարվում էր ենթարկվել ոստիկաննեի օրինական պահանջին՝ հանձնել ավտոմեքենայի բանալիները։ Դեպքի վայր ժամանեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը, որից հետո, կարծես, արշալույսները խաղաղվեցին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն անընդհատ կրկնում էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դպքում, անկախ խախտողի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքումէլ ավտոմեքենաները տեղափոխվեու են «գաի պլաշչադկաներ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL