Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարի կցորդն առանձնացել է եւ միակողմանի փակել երթեւեկությունը

Հուլիսի 14-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ինժեներական տեխնիկայի և փրկարարների օգնությամբ կցորդն ամրացվել է բեռնատարին:

Please enter a valid URL