Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լոռու մարզում քարաթափումից մահացածները մայր եւ դուստր են

Լոռու մարզում այսօր` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետեւանքով մահացածները Վանաձոր քաղաքի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանն է, եւ նրա 12-ամյա դուստրը` Լիլիա Մկրտումյանը, իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը ողնաշարի գոտկային հատվածի եւ մարմնի այլ մասերի վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Տեղեկացնենք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում:

Պարզվել էր, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):

Please enter a valid URL