Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի՞ համար է Առողջապահության նախարարը խախտել ճանապարհային երթևեկության կանոնները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյանը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։

Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին՝ խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։ Իհարկե, եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։ Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։

Հ.Գ.1. Ինքս Առողջապահության նախարար, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։

Հ.Գ. 2. Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում, հուսով եմ՝ դժբախտ պատահարներ չեն լինի»։

Please enter a valid URL