Search
Close this search box.

Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել,նրան ձերբակալել են

Ավստրիայում աջթևյան Ազատություն կուսակցության անդամը պատշգամբից կրակել է, հայտնում է gazeta.ru-ն:

57-ամյա քաղաքական գործիչը ձերբակալվել է Զալցբուրգի ոստիկանության կողմից: Ձերբակալման համար գործի է դրվել ուղղաթիռ:

Պատգամավորը ի սկզբանե պլանավորել է կրակել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի և նախկին կանցլեր Սեբաստյան Կուրցի լուսանկարներին, բայց փոխել է միտքն ու կրակել թփերին: Նշվում է, որ նա 29 կրակոց է արձակել:

Կուսակցությունն արդեն արձագանքել է միջադեպին և խոստացել, որ կուսակցությունից նրան կվտարեն:

Please enter a valid URL