Search
Close this search box.

Ընդդեմ Բաբայանի, հանուն Ծառուկյանի. Ի՞նչ է կատարվում Արցախում

Արցախցի Ռոզա Մղդեսյանը՝ համացանցում տարածված մի հրապարաման մեջ պատմում է, որ ինքը ստորագրել է մի թղթի տակ՝ իմանալով, որ իր ստորագրությամբ աջակցում է Գագիկ Ծառուկյանի՝ Արցախի նախագահ ընտրվելուն: Հետո, երբ իմացել է, որ դա արվում է Սամվել Բաբայանի համար, հրաժարվել է իր ստորագրությունից:

Սամվել Բաբայանը Արցախի հերոս է, իսկ Գագիկ Ծառուկյանը` ոչ: Ինչո՞ւ արցախցի կինը չի ուզում իր երկրի ղեկավար տեսնել Արցախի հերոսին, բայց դրա փոխարեն ուզում է նախագահի պաշտոնում տեսնել Գագիկ Ծառուկյանին:

Մարդկանց տրամադրությունները շատ հեշտ բացատրելի է: Սամվել Բաբայանից հասարակությունը ակնկալիք չունի: Այդ հասարակությունն արդեն տեսել է, թե ինչի է ընդունակ Սամվել Բաբայանի ղեկավարած իշխանությունը 1997-2000 թվականներին, երբ Սամվել Բաբայանը Արցախի մենիշխանն էր և ուներ բացարձակ իշխանություն:

Նա էր նշանակում բոլոր քիչ թե շատ նշանակալի պաշտոնյաներին, և նրա անձնական որոշման արդյունքում էին լուծվում բոլոր հարցերը: Բաբայանը, ասում են՝ իր իշխանությունը օգտագործեց բացառապես մի նպատակով՝ անձնական հարստացման, այն էլ շատ պրիմիտիվ ձևերով: Նրա ամենասիրած զբաղմունքը մետաղի ջարդոն հավաքելն ու Իրան արտահանելն էր:

Գագիկ Ծառուկյանի մեջ հասարակությունը տեսնում է ոչ միայն բարեգործի, այլ մարդու, ով ստեղծում է աշխատանքի հնարավորություն և մարդկանց հնարավորություն է տալիս իրենց արժանապատիվ աշխատանքով վաստակել: Մարդկանց պետք չեն գործարանները քանդող և վաճառողներ, որովհետև այդ զբաղմունքը շատ կարճ կյանք ունի: Մարդիկ ուզում են իշխանության ղեկին տեսնել մարդու, ով ստեղծում և արարում է:

Կարելի է հակադրվել և ասել, որ Արցախը գտնվում է պատերազմական իրավիճակում և Արցախին ավելի շատ ռազմական փորձ և հմտություններ ունեցող առաջնորդներ են պետք, ոչ թե գործարարներ: Բայց ռազմական փորձ ունեցողները պետք է ղեկավարեն բանակը, առավելագույնը լինեն պաշտպանության նախարար:

Եթե երկիրը չունի տնտեսություն, եթե մարդիկ չունեն աշխատանք ու ապրուստի միջոց, նրանք առանց թշնամու ճնշման էլ թողնում են իրենց երկիրը, դատարկում հայրենիքը: Մարդը պետք է իր երկրում ապրելու հեռանկար ունենա, պետք է իր երկրում՝ իր և իր երեխաների համար ապագա տեսնի, որ կռիվ տա այդ ապագայի համար:

Ի դեմս Գագիկ Ծառուկյանի փաստացի, թե Հայաստանում և թե Արցախում մարդիկ տեսնում են այն մարդուն, ով ընդունակ է իրենց երաշխավորել այդ ապագան, առաջընթացի ու զարգացման հեռանկար ապահովել:

ArmԼife.am

Please enter a valid URL