Search
Close this search box.

«Ժամանակ».Վրաստանը կարող է հոկտեմբերից արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը. Հայաստանում հացն ու միսը կթանկանա

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ:

Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից:

Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի եւ ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների եւ մսի թանկացման: Խոզի եւ թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը եւս ներկրվում է Ռուսաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Please enter a valid URL