Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդանոցի ճանապարհին ասում էր՝ այրվող երեխաներին փրկեք. պատմում են 20-ամյա Ծաղիկի մտերիմները

News.am-ը գրում է. Արարատի մարզի Երասխ գյուղում այսօր՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցավ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանի հուղարկավորությունը։ Նշենք, որ Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորված Ծաղիկը մահացել էր հուլիսի 10–ին։ Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի բժիշկները չորս օր պայքարում էին նրա կյանքի համար, սակայն աղջկա ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Ծաղիկն ավարտել էր Արարատի մարզի Բժշկական քոլեջը, մասնագիտությամբ դեղագետ էր։ «Ֆաբերլիկ»-ի կոսմետիկայի մատակարար էր, այդ օրը գնացել էր Արարատ քաղաք՝ իր պատվիրած արտադրանքը բերելու։

Նրա հարևանուհին՝ Աննա Առաքելյանը պատմում է, որ Ծաղիկը շատ եռանդուն, լավատես աղջիկ էր, պատրաստակամ՝ օգնելու բոլորին, աշխատանքի հետ կապված մեծ նպատակներ ուներ։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL