Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն հետաքննություն կիրականացնի՝ միտում կամ անգործություն եղե՞լ է ՀՀ-ում հոսանքի տատանումների ժամանակ

Այսօր կառավարության նիստին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իր կողմից հանձնարարական է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումներիվերաբերյալ. «Որպեսզի հստակ պարզվի էլեկտրաէներգիայի, էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի, գնահատականներ տրվեն, թե որևէ միտում եղե՞լ է, թե՝ ոչ, կա՞ն մեղավորներ, թե՝ ոչ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՝ ոչ և այլն: Արդյունքների մասին կզեկուցեմ»,-ասաց Վանեցյանը:

ՀՀ վարչապետը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց Վրաստանի և Իրանի գործընկերներին՝ ստեծված իրավիճակում Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:

Please enter a valid URL