Search
Close this search box.

Հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակները. Նիկոլ Փաշինյան

Որոշում է կայացվել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց, որ կփորձեն միանգամից մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավարությունները դե յուրե այս պահին արձանագրված են. «Այդ նպատակով կհատկացվի 3 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը, դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»:

Հուլիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են:

Please enter a valid URL