Search
Close this search box.

«Հրապարակ». Բա՞ն է փոխվել. ԱԺ-ում Աշոտ Արսենյանի «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։

Հիշեցնենք, որ մինչ հեղափոխությունը ԱԺ ջրի մատակարարը Ռուբեն Հայրապետյանի «Նոյ» ընկերությունն էր։ Հեղափոխությունից ամիսներ հետո Հայրապետյանի «ծառայություններից» հրաժարվեցին, եւ խորհրդարանը մի քանի ամիս «Բյուրեղ» էր խմում:

Ըստ երեւույթին, Աշոտ Արսենյանի հետ եւս իշխանության ջուրը մի առվով չի հոսել․ մի քանի օր է՝ խորհրդարանում «Ապարան ջուր» են խմում։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց, որ տենդեր է հայտարարվել, եւ տենդերի արդյունքում հաղթած ընկերությունն է նոր ջրի ապարատներով ջուր մատակարարում։ «Ես անգամ անունն էլ չեմ հիշում»,- ասաց նա եւ չմանրամասնեց, թե կոնկրետ որ ընկերություններն են մասնակցել ու հաղթող ճանաչվել։ Գալստյանը միայն հիշեց, որ մրցույթը շուտ է հայտարարվել՝ անցած տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL