Search
Close this search box.

Եթերից Պուտինին հայհոյելու համար «Ռուսթավի 2» հեռուստահաղորդավարին հեռացրել են աշխատանքից

«Ռուսթավի 2»–ի հաղորդավար Գեորգի Գաբունիան հեռուստաալիքի հանձնաժողովի որոշմամբ երկու ամսով հեռացվել են աշխատանքից, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi 2–ին։

Վրաստանը երեկ պարզապես ցնցել էր «Հետգրություն» հաղորդման կիրակնօրյա եթերը. այն սկսվեց հաղորդավարի ներածական խոսքով. նա բավական կեղտոտ ձևով վիրավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին` անպարկեշտ խոսքեր օգտագործելով։ Գեորգի Գաբունիան հայհոյում էր ռուսերենով ուղիղ եթերում շուրջ 1.5 րոպե։

«Ինքնակարգավորող հանձնաժողովի որոշմամբ` Գեորգի Գաբունիայի լիազորություններն ամբողջությամբ դադարեցվել են երկու ամսով։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր հաղորդումներին, որոնք նա պատրաստում կամ վարում է», – գրված է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, հեռուստաալիքն ընդգծում է, որ հեղինակի հաղորդման տեքստի ներածական խոսքը հանձնաժողովն իր նախաձեռնությամբ է ուսումնասիրել։

Լրագրողի վարքը զայրացրել էր սոցցանցի, հանրության և քաղաքական գործիչների վրացական սեգմետնին։ Վրաստանի իշխանությունները կտրուկ են արտահայտվել «Ռուսթավի 2»-ի եթերի մասին։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գաբունիայի արտահայտությունները սադրանք և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձ է անվանել։ Միևնույն ժամանակ հեռուստաալիքի շենքի մոտ տարերային բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Հավաքվածները պահանջում էին, որ Գեորգի Գաբունիան և հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն խնդրեն։ Բացի այդ, նրանք հայտարարում էին, որ Գվարամիան և Գաբունիան պետք է լքեն հեռուստաալիքը և կանգնեն դատարանի առաջ։

Բողոքի ակցիայի ֆոնին հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել էր գիշերը դադարեցնել եթերը և իշխանությունից պահանջել ապահովել աշխատակիցների անվտանգությունը։ «Ռուսթավի 2»–ի տնօրինությունը, ներողություն հայցելով իր հաղորդավարի վարքի համար, միևնույն ժամանակ հայտարարել էր, որ «հեռուստաընկերության հետ հաշվեհարդար տեսնելու իրական վտանգ» կա, և իշխանությանը մեղադրել խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ։

 

 

Please enter a valid URL