Գագիկ Ծառուկյանի որդին նշանվել է։ Այս մասին գրել է անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր ֆեյսբուքյան էջում։
«Երեկ տեղի ունեցավ ավագ որդուս՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան մեզ բոլորի․․․»