Search
Close this search box.

Տիգրան Մեծի պողոտայում վթարի են ենթարկվել թիվ 58 և 41 երթուղին սպասարկող ավտոբուսներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող «Bogdan» և թիվ 41 երթուղին սպասարկող «Higer» մակնիշների ավտոբուսներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Please enter a valid URL