Search
Close this search box.

Հրդեհների աննախադեպ քանակ հանրապետությունում

Այսօր ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է. հրդեհների աննախադեպ քանակ ունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը ավելի է 1600-ով. «Սա կրկնակի ավել է, քան եղել է նախորդ տարի այս ժամանակ: Այդ հրդեհները շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են, որ թե միայն բնական:

Խոտածածկ տարածքներ են այրվում, որոնք մոտ են բնակելի տարածքներին, շենքերին կամ անտառներին: Այս մեկ ամսում արդեն 4 անտառային հրդեհ ենք ունեցել՝ Մեղրիում երկու դեպք, Կապանում մեկ դեպք եւ մեկ դեպք Գորիսում: Գորիսի հրդեհն այս գիշեր ենք հանգցրել վերջնական: Ամեն մի պետական մարմին պետք է իր ֆունկցիան կատարի»,-ասաց Ցոլակյանը:

«Խոտը չպետք է չորանա, պետք է ջրվի, որ կանաչ մնա, պետք է հնձվի, որը չի արվում: Արդյունքում հսկայական տարածություններ են վառվում: Բնակավայրերի մոտ 3 հեկտար, 1 կամ 15 հեկտար տարածքներ են վառվում, որը շատ վտանգավոր է: Անձնակազմը գերհոգնած է, որը երբեմն մեկ օրում 4-5 հրդեհ է մարում»,-ասաց նախարարը:

Please enter a valid URL