Նովոսիբիրսկից Յակուտսկ թռչող S7 ավիաընկերության օդանավը պարտադրված վայրէջք է կատարել Բրատսկի օդանավակայանում: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:
Ինտերֆաքսի զրուցակիցը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 50-ամյա կնոջ, ով մինչև օդանավի վայրէջք կատարելը մահացել է:
Ավիաընկերությունը դեռ որևէ մեկնաբանություն չի հրապարակել:
Այս պահին չկա նաև պաշտոնական ինֆորմացիա: