Search
Close this search box.

Իրար են բախվել «Զազո» կովն ու Nissan մակնիշի ավտոմեքենան. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Մ.-ն, իր վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 644 համարանիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Նոնա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Ստեփանավանի ոստիկանները պարզում են, թե ով «Զազո» կովի սեփականատերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL