Search
Close this search box.

Յուրաքանչյուր 8-րդ ճապոնացի ավտոմեքենա է վարձում, դրա մեջ քնելու կամ հանգստանալու համար

Ճապոնիայում պարզել են, որ ավտոմեքենաների վարձույթի հաճախորդների զգալի մասը վարձում է դրանք, սակայն ոչ մի տեղ չի ուղեւորվում: Փոխարենը հաճախորդները քնում են, հանգստանում, սնվում կամ պարզապես հեռախոսով խոսում դրանցում, գրում է Մոտոր-ը:

Հաճախորդների շրջանում անցվացված հարցման արդյունքները բավականին անսպասելի էին: Պարզվում է, որ յուրաքանչյուր ութերորդ ճապոնացին օգտվում է ավտոմեքենաների վարձույթից ոչ թե այդ մեքենաներով երթեւեկելու, այլ բոլորովին այլ նպատակներով: Շատ հաճախ ավտոմեքենաները վարձում էին դրանցում քնելու կամ պարզապես հանգստանալու համար: Որոշ հաճախորդներ օգտագործում էին ավտոմեքենաները որպես պահոց պայուսակների եւ անձնական իրերի համար, սակայն հիմնականում պարզապես նստում էին դրանցում՝ նոթբուքով աշխատելով, օրինակ, սրճարանում նստելու փոխարեն:

Մինչդեռ ավտոմեքենաների վարձույթի հաճախորդների որոշ մասն իսկապես ճաշում էր դրանցում: Նրանք պատմել են, որ ճաշարան գնալու փոխարեն նրանք ուղղակի գնում էին մոտակա խանութում պատրաստի ուտելիք եւ ճաշում մեքենայում: Հաճախորդների փոքր տոկոսն օգտվում էր վարձույթից ավտոմեքենայում հեռախոսով խոսելու եւ միեւնույն ժամանակ այն լիցքավորելու համար:

Please enter a valid URL