Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել է հազար տարվա պատմություն ունեցող Գրականության տաճար։
Այստեղ, ի թիվս մշակութային ու պատմական այլ արժեքների, պահվում է երկու մետր լայնք , 2,5 մետր բարձրություն և 700 կիլոգրամ քաշ ունեցող թմբուկը, որին հարվածելու հնարավորություն է տրվում պատվավոր հյուրերին․ ըստ լեգենդի՝ թմբուկից դուրս եկող ձայնը խաղաղություն և հաջողություն է բերում։