Search
Close this search box.

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակությանձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումն, իհարկե, ունի նաև բացառիկ պատմականնշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի առաջ բոլորիս հավասարության հիմնական երաշխավորներից մեկն է:

1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը պետք է ամուր հիմքհանդիսանա մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ հույս եմ հայտնում, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսիպետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»

Please enter a valid URL