Search
Close this search box.

Հայաստանն իմ սրտում է. ավստրալացի Ռոբերտ Բասիլին պատրաստ է Հայաստանում ներդրում անել

Աշխարհում քիչ չեն ծագումով հայերը, ովքեր մեծ հաջողությունների են հասել ոչ միայն աշխարհի տարբեր երկրների խոշորագույն կառույցներում` զբաղեցնելով բարձր պաշտոններ, այլև բիզնեսի ոլորտում ունենք անհատներ, ովքեր իրենց ծրագրեն են փորձում իրականացնել նաև Հայաստանում: Հայկական արմատներով ավստրալացի բիզնեսմեն ներդրող, Ramsis Capital ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ` Ռոբերտ Բասիլին իր նախաձեռնություններով ու գաղափարներով պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել:
armlife.am — ի հետ զրույցում Բասիլին պատմել է հայկական ծագման և Հայասանում իր նախաձեռությունների մասին.

Պարոն Բասիլի, որտեղի՞ց են գալիս ձեր հայկական արմատները:

— Իմ հայկական արմատները գալիս են մայրիկիցս և տատիկիցս:
Նախնիներս Հայաստանից են, Հունաստանից, Իտալիայից և Եգիպտոսից:

Ձեր ծնողներն ի՞նչով են զբաղվում: Խնդրում եմ, փոքր-ինչ պատմեք ձեր ընտանիքի մասին:

— Ծնողներս արդեն թոշակառու են: Հայրս` նախկին օդաչու է, մայրս` նախկին ուսուցչուհի: Նրանք ապրում են Սիդնեյում և զբաղվում են թոռների խնամքով:

 Ի՞նչն է ձեզ միավորում Հայաստանի հետ:

— Փնտրում եմ պոտենցյալ ներդրումային տարբերակ, ինչպես նաև հնարավորություն համագործակցելու սոցիալական պատասխանատվության ծրագրերի հետ:

 Ձեր գործունությունից ելնելով, ո՞ր երկրներում եք ավելի հաճախակի լինում:

— Ներդրումների պատճառով ճամփորդում եմ աշխարհով` Ուկրաինա, Եգիպտոս, Ասիա և հիմա Հայաստան:
Ես միշտ մտածել եմ այցելել իմ տատիկի հայրենիկքը և այդ իսկ պատճառով որոշեցի համատեղել բիզնեսը իմ արմատների հետ: Պետք է ասեմ, որ պաշտում եմ եկեղեցիները ու միշտ հպարտ եմ եղել, որ սերում եմ մի ազգից, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը:

 Ի՞նչքանով եք կարողացել բացահայտել Հայաստանն բոլոր կողմերով:

— Բացահայտել եմ, որ հայերը ամենհյուրընկալ ազգն են աշխարհում: Այցելել եմ Սևան, Ապարան, Գյումրի, Գառնի: Ուղղակի տպավորված եմ:

 Որոնք են Պարոն Բասիլիի սիրված վայրերը Երևանում:

— Երևանում ամենասիրած վայրերը, դա եկեղեցինենրն են:

 Հայկական ճաշատեսակներից փորձե՞լ եք, ո՞րն է ձեր համար ամենահամեղ ուտեստը:

— Ես շատ սիրում եմ հայկական խոհանոցը: Մայրս հայկական խոհանոցից շատ համեղ ուտեստներ է պատրաստում: Ու ամենասիրելի ուստեստը հայկական տոլման է:

Հայատանը ձեր հայրենիքը համարու՞մ եք:

-Տասնութ ամիսների ընթացքում, արդեն յոթ անգամ եղել եմ Հայաստանում: Արևաշատ երկիրը` Հայաստանը համարում եմ սրտիս շատ մոտ երկիր:

Պարոն Բասիլի, ինչու՞ որոշեցիք ձեր ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացնել: Արդյո՞ք ձեր հայկական արմատները կապ ունեն որոշման հետ:

Չնայած, որ Հայաստանը իմ սրտում է, ես պրագմատիկ մարդ եմ և ներդրում անելու որոշումը կայացնելուց ` նույնպես:
Եթե ներդրումային տեսանկյունից նայենք, ապա հեղափոխությունից հետո կարծում եմ Հայաստանը դարձել է շատ ավելի գրավիչ, որի պատճառով էլ որոշել եմ փորձել:

Արդեն որոշե՞լ եք, թե որ բնագավառում եք ցանկանում ձեր ներդրումները կատարել:

— Այս պահին պոտենցյալ ծրագրեր կան, որոնք արդեն քննարկման փուլում են:

Հայաստանը որպես ներդրումային երկիր, ըստ ձեր, որքանո՞վ է շահեկան:

— Միանշանակ, ռիսկ կա Հայաստանում ներդրում անելու համար: ինչպիսին են օրինակ` կոռուպցիան, օլիգարխիկ համակարգը, ոչ զարգացած արդարադատությունն ու ղարաբաղյան չլուծաված խնդիրը: Կառանձնացնեմ նաև փակ սահմաննեը, որոնք կարիք ունեն լուծվելու: Ես լավատես եմ, ու, հետևաբար, լավ եմ տրամադրված այս հարցերի շուրջ, որոնք կարող են լուծվել` Հայաստանը դարձնելով ներդրումաային տեսանկյունից բարենպաստ երկիր:

Հայաստան այցի ժամանակ հասցրել եք շփվել բազմաթիվ հայ երիտասարդ գործարարների և այլ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ու համոզված եմ ձեր կարծիքն ունեք նրանց գաղափարների ու Հայաստանում ապրող երիտասաևրդների մասին:

— Այո: Արդեն հանդիպել եմ հազարավոր երիտասարդների, ովքեր հետաքրքրված են նախաձեռնությամբ ու անհատական բիզնես գործունեությամբ: Ուղղակի տպավորված եմ նրանց գաղափարներով, էնտյուզազմով ու կամքով:
Բայց անհատ գործունեություն ծավալելու մշակույթը Հայաստանում պետք է փոխվի, պետք է թույլ տալ երիտասարդներին, որպեսզի կարողանան ամբողջությամն դրսևորել իրենց տաղանդը:

Կարիեարայում հաջողության հասնելու և առաջնորդ լինելու համար ի՞նչ մեխանիզմներ են պետք կիրառել:

-Առաջին հերթին, որպես լիդեր, դու պետք է հասկանաս, որ ոչ ոք չի աշխատում քեզ համար: Կամ դու ես աշխատում նրանց համար, կամ դուք աշխատում եք միասին: Լավ լիդեր լինելը դիրքի, հաստիքի կամ պաշտոնի հետ կապված չի, այլ ազդեցության և փոփոխության հետ է կապված: Իմ կարծիքով, որպեսզի հաջողություններ ունենաս կարիեարայում, դու պետք է անես ոչ թե այն ինչ դու սիրում ես, այլ այն, ինչում դու ուժեղ ես ու հաջողակ: Եվ սա ազնվության անսահմանամափակ թեստ է, որտեղ մարդկանց մեծամասնությունը ձախողում են:

Հարցազրույցը` Նելլի Անդրեասյանի

Please enter a valid URL