Search
Close this search box.

Երևանում 83 ընտանիք նոր բնակարան է ստացել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր հանձնել են նոր բնակարանների բանալիներ:

Քաղաքապետը նաև տեղեկացնում է, որ ևս 59 ընտանիք էլ ստացել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները:

 

Please enter a valid URL