Search
Close this search box.

Լֆիկի սիթիները փակվում են, արդյո՞ք ՀՀ հպարտ քաղաքացիները կազատվեն սիթիների փտած բդերից

Սերժ Սարգսյանի իշխանության տարիները ամենահաջողն էին Սամվել Ալեքսանյանի բիզնեսի ծաղկման համար: Հենց այդ տարիներին էր, որ Լֆիկը օղի թորելուց բացի մանդատ ստացավ, քաղաքականության մեջ մտավ, աջ ու ձախ Երևանը բետոնապատեց ու հսկա խանութներ բացեց` վրան էլ սիթիի տրաֆարետներ փակցրեց:

Հատկապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը դարձավ Լֆիկի սիթիների որջ` փտած ու սրսկած հավի բդերով:
Սերժի իշխանությունն անցավ, Լֆիկը մնաց նույն անդրդվելին, բացառությամբ, որ նոր Հայաստանում նա կորցրեց մանդատն ու մեկ էլ, որ էլ Սերժի սիրելին չի, հիմա ամեն ինչ անում է, որ դառնա Նիկոլի իշխանության սիրելին, կամ ինչպես ինքն էր ասում` Նիկոլին որպես ախպեր, շարունակի ընդունել:

Բայց, կարծես թե, ամեն ինչ Լֆիկի սրտով չի գնում, գործերն էլ առաջվա պես լավ չեն: Սերժի տարիներին սիթիներ էր բացում, Նիկոլի տարիներին սիթիներ է փակում, այն էլ իր հարազատ Մալաթիայում: Սակայն մեկ երկու սիթի փակվելով, ինչպես ասում են՝ դեռ չի նշանակում, որ ՀՀ հպարտ քաղաքացին ազատվում է սրսկած ու փտած բդերը ուտելուց, Լֆիկի դեղատների անորակ դեղերն օգտագործելուց, վերջում էլ դեպի Լֆիկի հիվանդանոց գնալուց:

Նոր Հայաստանում ՀՀ հպարտ քաղաքացին սպասում է , որ Սննդի անվտանգության պետական տեսչությունը անկախ լաբորատորիայի հետ մեկտեղ լուրջ ստուգում կանցկացնի Լֆիկի սիթիներում և հրապարակային կդարձնի այն տեղեկատվությունը, որը վերաբերում է հատկապես վաճառվող հավի ազդրերին, ինչին ՀՀ հպարտ քաղաքացին վաղուց «Լֆիկի սիթիի փտած բդեր» է անվանում:

ArmLife.am

Please enter a valid URL