Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Iravunk.com-ի տեղեկություններով` սպանված օրենքով գողը հիմնականում բնակվում էր ՌԴ-ում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է՝ այդ թվում ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։
Նրան օրենքով գողերը հետեւյալ կերպ են բնութագրում. «Քյարթու գողերից չէր, իսկական ճշտի կողմից էր»:
Iravunk.com-ի տեղեկություններով սպանված օրենքով գողը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի բաջանաղն էր: