«Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Դիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1–ին եւ մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
Գործով երրորդ անձ է ներգրավվել «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ն։