Ադրբեջանում գտնվող Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամները տեսանյութ են տարածել համացանցում՝ իրենց հավատարմությունը հայտնելով խմբավորման ղեկավար Աբու Բաքրին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ենթադրվում է, որ սա Ադրբեջանից ԻՊ-ի առաջին տեսանյութն է:
SITE Intelligence Group-ը հայտնում է, որ տեսանյութի տևողությունը 39 վայրկյան է: Տեսաուղերձում երևում է երեք տղամարդ, որոնց դեմքերը փակված են, իսկ ետևի ֆոնին երևում են ահաբեկչական խմբավորման խորհրդանիշերը: