Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում` Գարեգին Նժդեհի պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են «Նիսսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Հարվածից հետո «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթին։
Մայթի այդ հատվածում կանգառ է, որտեղ սպասող մարդիկ մի կերպ են խուսափել վրաերթի ենթարկվելուց։
Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց դեպքի վայրում հավաքվածների խոսքով` տարածքից շտապօգնության մեքենայով մի երիտասարդ է տեղափոխվել բուժհաստատություն։