«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Հայաստանի իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:
Փաշինյանը հասկանում է, որ Վիտալի Բալասանյանին եւ նրա շուրջ համախմբված ուժային խմբավորմանը կարող է հաղթել մարդ, ով չի վախենա դուրս գալ այդ խմբավորման դեմ եւ տեղի չի տա խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: