Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում:
Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:
Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-րդ տարեդարձն է։