Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Սեւ ծովի վրացական ափին փոթորիկ է լինելու, հայտնում է Report-ը։
Նախազգուշացումը տարածվել է ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայության կողմից։ Հորդորվում է տուրիստներին եւ բնակիչներին չմտնել ծովը։ Փոթորկի ուժգնությունը գնահատվել է 4 բալ եւ այն կարող է ուժեղանալ։
ՆԳ նախարարությունը ծովափերին հատուկ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել, նաեւ ուժեղացվել է մերձափնյա հսկողությունը։ Խնդրվում է պահպանել անվտանգության կանոնները։