Search
Close this search box.

Կալանքի տակ գտնվող Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամ

Ինչպես հայտնի է, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան  առաջարկել էր Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։Այսօր՝ հունիսի 29-ին, բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերը շաբաթ օրը կայացած ամենամյա հանդիպմանը վերընտրել են տնօրենների խորհուրդը նույն կազմով:

Այսպիսով՝ Քոչարյանի հետ միասին իրենց տեղերը պահպանել են նաև կորպորացիայի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, նախագահ՝  Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, «Սեստեմա»-ի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «РТИ»-ի գլխավոր կոնստրուկտոր Սեգեյ Բոևը, «Вимм-Билль-Данн»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին, KPMG ռուսական բաժնի նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Լյուքսեմբուրգից քաղաքական գործիչ Ժաննո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմմերը, և կորպորացիայի աուդիտի, ֆինանսական ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան:

Please enter a valid URL