Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչ նոր դրվագներ են բացահայտվել մետրոպոլիտենի գործով

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդու չարաշահումներին։

Մեզ հասած տեղեկություններով՝ այդ չարաշահումների մի դրվագը վերաբերում է մետրոյի անցումների կրպակների տարածքներին։ Յայլոյանն այդ տարածքները կոպեկներով վարձակալության է տվել իր որդու ֆիրմային։ Վերջինս էլ իր հերթին կրպակների տարածքները ենթավարձակալության է տվել այլ տնտեսվարողների, բայց արդեն շուկայական գներով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL