«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն անպայման մասնակցություն է ունենալու, թե ինչ ֆորմատով՝ կորոշեն հուլիսի 5-8-ը Արցախում սպասվող ՀՅԴ ժողովում։ «Այդ ժողովից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասել է պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն։ «Կարո՞ղ եք ասել՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները»։ Ինքը նախօրեին է «գործի բերումով» հանդիպել Հարությունյանին, բայց նման խոսակցություն չեն ունեցել․ «Դաշնակցությունը միշտ էլ Դաշնակցություն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակում է»։
Բացառո՞ւմ եք, որ կաջակցեք Ա․ Հարությունյանին։ «Ես չեմ կարող կանխորոշել, կանխատեսել։ Որևէ քննարկում՝ որևէ մեկին աջակցելու վերաբերյալ, Արցախի ՀՅԴ կառույցը չի ունեցել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: