Ռուսական «Аэрофлот» ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից ուղևորների վառելիքի համար վճարի թանկացման մասին: Խոսքը վերաբերում է Մոսկվայից Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ քաղաքներ չվերթներին:
Էկոնոմ դասի ուղևորների պարագայում վառելիքի համար վճարը 15-ից կդառնա 20 եվրո, իսկ բիզնես դասի ուղևորների համար վառելիքի վճարը կհասնի 40 եվրոյի: Վառելիքի վճարը կթանկանա նաև ՌԴ ներքին չվերթների ուղևորների համար:
Ըստ պաշտոնական աղբյուրների` այս թանկացումը պայմանավորված է ՌԴ-ում վառելիքի գների աճով: