Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարար Բադասյանը՝ Սորոսի հետ ունեցած կապերի, իր բանակի ազատման, սքվոշի ու նախարարության ծրագրերի մասին

Երբ ասում են Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, որ ինքը նախարար նշանակվել է հենց Սորոսի հիմնադրամի հետ ունեցած կապերի շնորհիվ. «Այդ անձին չեմ ճանաչել, չեմ հանդիպել, ծանոթ չեմ»:

Բադասյանն ասաց, որ հիմնադրամից երբեք գումար չի ստացել:

Ինչ վերաբերում է իր՝ բանակից ազատվելուն և թենիս խաղալուն, նախարարն ասաց, որ հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով. «Իհարկե գիտությունը դեռ վերջնական չի պարզել սկոլիոզ հիվանդության առաջացման պատճառները, սակայն պատճառներից մեկը վոլեյբոլ, սքվոշ, թենիս, բասկեյտբոլ և նմանատիպ սպորտաձևերով զբաղվելն է»:

Բադասյանն ասաց, որ նախարար նշանակվելուց առաջ էլ հաճախ խաղում էր սքվոշ:

Մանրամասը՝ տեսանյութում

Please enter a valid URL