Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ պետք է 6 տարեկան երեխան անվճար բուժօգնություն ստանա, իսկ 7 տարեկանը՝ վճարովի». նախարարը՝ մինչև 18 տարեկան անվճար բուժօգնության մասին

Կառավարության նիստին ներկայացված նախագծերից մեկի շրջանակում անվճար բուժօգնություն ստացող երեխաների խմբի մեջ նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիներին ներառել։ Ինչո՞ւ պետք է 6 տարեկան երեխան անվճար բուժօգնություն ստանա, իսկ 7 տարեկանը՝ վճարովի․ այստեղ տրամաբանություն չկա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այս պահին գործուղման շրջանակում Շվեյցարիայում է։

«Ծրագրի ընլայնման համար միայն այս տարի 1,75 մլրդ դրամ կծախսվի։  Ծրագրի շարունակությունը մյուս տարվա պետական  բյուջեով կկազմակերպվի»,- նշեց առողջապահության նախարարը։ Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի  պատմության ընթացքում առողջապահության ոլորտում նման լայնածավալ բարեփոխումներ և ֆինանսական ներդրումներ երբևէ չեն եղել, հակառակը՝ առողջապահությունից միշտ գումար է վերցվել։

Please enter a valid URL