Search
Close this search box.

Արտառոց դեպք Երևանում. տղան դանակահարել է մորը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության մեքենայով Շենգավիթ վարչական շրջանից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա մի կին։ Կինը ազդրի շրջանում վնասվածքներ է ունեցել։ Կինը բժիշկներին հայտնել է, որ ինքն է իրեն հարվածել։

Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները բոլորովին այլ բան են պարզել։ Նախնական վարկածով` գիշերը ընտանիքում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 36-ամյա որդին դանակահարել է մորը։

 

Please enter a valid URL