Նիժենանգարսկի օդանավակայանում, «Անգարա» ավիաընկերության An-24 ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել է, հայտնում է Բուրիաթիայի Հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիշևը:
Օդանավը ընթանում էր Ուլան Ուդե-Նիժնեանգարսկ-Իրկուտսկ ուղղությամբ: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:20-ին
Երկու օդաչու զոհվել է: Փրկարարների տվյալներով, ևս 19 մարդ հոսպիտալացվել է: Ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում` մեկ երեխա:
Երկրի ղեկավարը հանձնարարել է բոլոր տուժածներին տրամադրել անհրաժեշտ օգնություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի շարժիչի խափանումը, ինչը ստիպել է անձնակազմին վերադառնալ օդանավակայան:
ArmLife.am