ԱՄՆ Վիջինիա նահանգի Դանվիլ քաղաքում 27-ամյա Էուխենյա Չանդլերը և 26-ամյա Շեյլիխ Բրումֆիլդը ձերբակալվել են իրենց 2 ամսական երեխային սպանելու մեղադրանքով, հայտնում է Daily Mail-ը:
Ոստիկանությունը հայտնում է, որ օգնության զանգ են ստացել և հայտնաբերել երեխայի դին հոր գրկում: Ոստիկանության աշխատակիցը փորձել է վերակենդանացնել երեխային, բայց նա արդեն մահացած է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ներարկիչներ, հերոյին և այլ տիպի թմրանյութեր:
Բժշկական հետազոտությունները պարզել են, որ երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:
Էուխենյան և Շեկլիխը ձերբակալվել են սպանության հոդվածով և սպասում են իրենց դատավճռին: