Search
Close this search box.

«Երբ դանդաղ շտապելը ճիշտ է». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ դանդաղ շտապելը ճիշտ է

Քիչ առաջ Ստրասբուրգի խորհրդարանում քվեարկությամբ վերականգնվեցին ռուսական պատվիրակության լիազորությունները։ Ուկրաինական պատվիրակությունը հայտարարեց, որ լքում է ԵխԽՎ-ն։ Վրաստանի, Լեհաստանի, Էստոնիայի եւ Լիտվայի պատվիրակությունները դիմել են իրենց խորհրդարաններին՝ քննարկելու ԵԽԽՎ-ում իրենց աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։
Չեմ կարծում, որ Վեհաժողովը լքելը ամենաճիշտ լուծումն է։ Ռուսաստանը այլեւս Ստրասբուրգի խորհրդարանում է եւ բոլոր ցավոտ հարցերը, որ ունեն նշյալ երկրները՝ ոչ միջնորդավորված Ռուսաստանին ուղղելու հնարավորություն կա։
Իրավիճակներ կան, երբ դանդաղ է պետք շտապել»։

Please enter a valid URL