Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Իմ գլխին քրեականի օպերը սարքել ա». արտակարգ իրավիճակ Դավիթաշենի կամրջի վրա. 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական կենտրոնի հոգեբանները, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հրահանգիչ Արթուր Վելյանի գլխավորությամբ Դավիթաշենի կամրջի վրա բանակցություններ են վարում 36-ամյա Արթուր Սմբատյանի հետ, որպեսզի վերջինս չշարունակի ինքնավնասում անել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  Ա. Սմբատյանին թե փրկարարները, թե հոգեբան փրկարարը և թե ժամանած ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետի գլխավորությամբ չէին կարողանում համոզել, որպեսզի նա համաձայնվի դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ մեկնել հիվանդանոց։ Նա պահանջում էր, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իմանան, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը «իր գլխին սարքել է»։

Կայքի հետ զրույցում Ա. Սմբատյանն ասում էր. «Իմ գլխին քրեականի օպերը սարքել ա, ինձ ասումա՝ արի, ընդունի չեղած բանը, լավ կլինի։ Իսկ ես ինչի՞ համար ընդունեմ մի հանցանք, որը չեմ կատարել։ Օպերն ինձ ասում ա՝ դու ընդունի, ոստիկանապետն ինձ պարգևավճար կտա, ես էդ գումարի կեսը կտամ, մուծում կանես, սաղ OK կլինի։ Բա վարչապետն ասում էր՝ իրավիճակ է փոխվել, էլ մարդկանց գլխին չեն սարքում, է՞ս ա իրավիճակ փոխվելը; Եթե առաջ կանգնում, ասում էին՝ էս քոնն ա, վեկալ վրեդ, գնա, հիմա էդպես չի. բռնում, ասֆալտին պառկացնում են ու ասում են՝ պտի վերցնես։ «Պտի»-ով երկիր չի դառնում»,-ասում էր նա։

Ի վերջո  Ա. Սմբատյանը համաձայնվեց շտապօգնությունով մեկնել հիվանդանոց:

 

Please enter a valid URL