Ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։
ՔԿ–ից հայտնում են, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի զորավարժարանում։