Վենետիկի հանձնաժողովը երեկ անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող հայտարարությունների մասին, նշվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։
Արձանագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վենետիկի հանձնաժողովը հանձնաժողովի նախագահին խնդրեց հետևել ուշադրությամբ հետևել գործընթացներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակային հայտարարություն արվի այս կապակցությամբ»։
Հանձնաժողովը նաև լիազորել է անհապաղ կազմել Հայաստանի դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիք, որպեսզի այն հայտատուներին ուղարկվի մինչև հոկտեմբերի լիագումար նստաշրջանի մեկնարկը։