«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ ստացված պատասխանում, ինչպես նշել էր պատգամավորը. «Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»:
Հիշեցնենք նաև, որ «Հետք»-ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: