Search
Close this search box.

«Ժամանակ». Քոչարյանից «քցվածներին» կաշառել են՝ նրա դեմ հանդես չգալու համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հրահանգով վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարվում նրա իշխանության օրոք ֆինանսական կամ այլ կորուստներ ունեցած անձանց հետ:

Մասնավորապես այն անձինք, ումից Քոչարյանը ինչ-որ բան է խլել կամ ում ունեզրկել է, նրանց փորձում են սիրաշահել, այդ թվում և ֆինանսական լծակների գործադրմամբ, որպեսզի նրանք Քոչարյանի դեմ հանդես չգան և չպատմեն իրենց հետ տեղի ունեցածի մասին:

Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ չնայած Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում շատերին է ունեզրկել, սակայն հիմա այդ մարդիկ չեն ցանկանում դրա մասին հրապարակային խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL