Ողջ քաղաքական դաշտը պետք է հասկանա, որ մենք կորցնում ենք մեր պետությունը, որ մի խումբ տգետ խուլիգաններ փորձում են գրավել մեր երկրի կարևորագույն պետական ատյաններից մեկը, միգուցե՝ վերջին: Այս մասին հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Շարժումն այսօր ակցիա էր հրավիրել Սահմանադրական դատարանի մոտ՝ իր աջակցությունը հայտնելով ՍԴ դատավորիներին, իսկ այս պահին ակցիա մասնակիցները քայլում են դեպի ԱԺ:
Մալյանը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է. «Մենք գործունեություն ենք ծավալելու սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ: Այսօրվանից սկսում ենք հանդիպումների շարք բոլոր հայրենասեր քաղաքական ուժերի հետ, բոլոր այն մարդկանց հետո, ովքեր պատրաստ են համախմբվել սահմանադրական կարգի վերականգնման շուրջ՝ թողնելով իրենց ամբիցիաները, որովհետև այս պրոցեսից բոլորս ենք տուժելու, պետությունը կորցնելու ենք բոլորս»:
Մալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին, նա սպասարկում է այն խմբերի շահերը, որոնց օգնութամբ եկավ իշխանության. «Այդ խմբերի մեջ կան օտարերկյա գործակալներ: Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է իրականության զգացումը: Կոչով դիմում եմ նաև Իմ քայլի այն պատգամավորներին, ովքեր թեկուզ մտքում, բայց հասկացել են, որ մասնակից են դարձել պետականության քանդմանը: Հիմա էլ ուշ չէ, սթափվեք, թոթափեք ձեր վրայից պետական դավաճանի պիտակը, որը մնալու է ձեր երեխաների ճակատներին: Մի մանդատի, ստից պաշտոնի համար մի կործանեք մեր պետությունը:
Սթափվեք, սկսեք համագործակցել «ՎԵՏՕ»-ի հետ: ինքներդ եք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը քայլող քաղաքական դիակ է, նա այլևս գոյություն չունի, նա չունի հանրության աջակցությունը: Նա իրական աջակցություն չունի իրավապահ համակարգում, Հայաստանի սահմաններից դուրս, նույնիսկ շատ տեղերում նրան այլևս լուրջ չեն ընդունում, ինչը ցավալի է: Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Սորոսի հիմնադրամի օրակարգը, որով նախատեսված է իջեցնել հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը: Դրան զուգահեռ ավելանում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները»:
Մալյանը պնդում է, որ առաջին իսկ վտանգի դեպքում Նիկոլ Փաշինյանն ընտանիքով փախուստի է դիմելու, իսկ պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր այսօր դեռ ժամանակ ունեն սթափվելու համար: