Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն էր:
Ցուցարարների պահանջներից են նաև՝
- Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին
- ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը
- Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին