ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ այլախոհները վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ արգելափակել էին էջս՝ սին հույսով, որ այդ կերպ կարող են ինձ լռեցնել: Ուղղակի ծիծաղելի է այս ամենը:
Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում: Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ. ուրեմն իմացեք՝ էլի փակել են էջս: Համաձայնեք՝ ընդդիմադիր ձայնը խեղդելու նոր՝ ամենանողկալի հնարքն է կիրառվում, որը չի արվել երբևէ՝ որևէ իշխանության կողմից:
Թույլի վարքագիծ է, ուրիշ՝ ոչինչ: Միևնույնն է՝ ես իմ ասելիքը տեղ եմ հասցնելու: Կտեսնեք…»: