Georgian Airways ավիաընկերությունն ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա, եթե վրացական ավիաընկերություններին արգելվի թռչել ռուսական օդանավակայաններ: Այդ Georgian Airways ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հրապարակման մեջ ավիաընկերությունը հղում է կատարել ՌԴ իշխանությունների հայտարարությանն առ այն, որ ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից հետո արգելվելու է իրականացնել կանոնավոր չվերթներ` Ռուսաստանից Վրաստան:
«ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն` արգելքը տարածվելու է նաեւ Georgian Airlines ընկերության վրա:Եթե վրացական ավիափոխադրումների վրա եւս արգելքը տարածվի, ապա Georgian Airways-ն իր ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթներ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա», — նշված է հաղորդագրության մեջ: