Search
Close this search box.

«Ժամանակ». ՊԵԿ-ի բիզնեսմեն պաշտոնյան. Ռաֆիկ Մաշադյանի ազգականը կնոջ հետ՝ իրենց բիզնեսի բացմանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ամբողջ ազգուտակն աշխատում է ՊԵԿ-ում, բազմիցս գրել ենք: Ուշագրավ է, որ վերջիններս չեն էլ թաքցնում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնեսով զբաղվելու հանգամանքը:

Նման ինքնավստահ ՊԵԿ պաշտոնյաներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի որդին է: Մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը:

Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որևէ հիշատակում չկա Վարդան Պողոսյանի հայտարարագրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL